Չինաստանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է առեւտրային բանակցություններ վարելու համար

Տեսակետ կա, որ 2 երկրներն իրենց փոխհարաբերությունների ամբողջ պատմության մեջ առեւտրի հարցերով ամենահանգամանալից բանակցություններն են վարելու

Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաեւ երկրի ԿԲ նախագահը, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ Վաշինգթոն է ժամանել առեւտրի հարցերով խորհրդակցությունների, հայտնում են չինական լրատվամիջոցները:

Չինական պատվիրակության կազմում են  Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահը, բարեփոխումների եւ զարգացման հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալը, ֆինանսների փոխնախարարը, ԱԳ փոխնախարարը, արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, ինչպես նաեւ առեւտրի փոխնախարարը և միևնույն ժամանակ միջազգային առեւտրային բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ Վան Շոուվենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տնտեսության հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանն իրենց փոխհարաբերությունների ամբողջ պատմության մեջ առեւտրի հարցերով ամենահանգամանալից բանակցություններն են վարելու: