Կենտրոնում փողոցներ կանվանափոխվեն․ Ցանկ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հունիսի 21-ին Երևանի ավագանին նիստ կգումարի։ Օրակարգում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցները անվանակոչելու մասին հարցը։

Այդ փողոցներն են՝

1) Վերին Անտառային փողոցի հ.120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի անվամբ՝ «Արտեմի Այվազյան փողոց»,

2) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվամբ՝ «Էդվարդ Միրզոյան փողոց»,

3) Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցեից մինչև հ.174/10 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ՝ «Կոնստանտին Օրբելյան փողոց»,

4) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.128/2 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի անվամբ՝ «Ալեքսանդր Հարությունյան փողոց»,

5) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Գոհար Գասպարյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի անվամբ՝ «Էդգար Հովհաննիսյան փողոց»: