Իրանը մի ամբողջ բանակ քաշեց դեպի սահման, երբ Թուրքիան, Ռուսաստանն ու «Ադրբեջանը» հայտարարեցին Հայաստանի հարավի բռնակցման մասին

Մանրամասներ

1

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Իրան։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է հայկական պատվիրակությանը և հիշեցրել տարածաշրջանում Իրանի աշխարհքաղաքական ներուժի մասին, որը հիմք է ստեղծում տարածաշրջանային մերձեցման և խաղաղության ամրապնդման համար։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երեւանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ առեւտրատնտեսական եւ տարանցիկ հարաբերությունների ընդլայնմանը։

Աշխարհքաղաքական մտածողությանը մանր կրպակավարի հոգեբանությունը հակադրելը դարձել է Հայաստանի իշխանության բնորոշ հատկանիշը։ Ճանապարհաշինության պետպատվերների սկանդալների մեջ հայտնված Ալեն Սիմոնյանին հուզում են նման հարցերը, եւ հնարավոր է Իրանի հետ ճանապարհային կապը կարող է հետաքրքրություն առաջացնել ընտանեկան բիզնեսի համար։ Իրանի աշխարհաքաղաքական դերի ժամանակը չէ։

Իսկ այդ դերը վճռորոշ նշանակություն ունի։ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռաիսին կրկնել է, որ տարածքային ամբողջականությանն ու աշխարհաքաղաքական սահմաններին աջակցելը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է, եւ ավելացրել, որ իսկական ընկերը դժվար պահերին է երեւում։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ արցախյան պատերազմից հետո հանցավոր եռյակը՝ Թուրքիան, Ռուսաստանն ու «Ադրբեջանը», բացահայտ հայտարարեց Հայաստանի հարավի բռնակցման մասին, Իրանը մի ամբողջ բանակ քաշեց դեպի սահման։ Սա հզոր զսպող միջոց էր դարձել։ ՀՀ իշխանություններին նման հարցերը հասու չեն․ վկան՝ բացվող ճանապարհների մասին անմեղսունակ հայտարարությունները։

Սկզբնաղբյուր