Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ ԱԳՆ

Մանրամասներ
ա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի ԱԳ նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: