Վիդեո․ Ինչը, որ պետք է խաղաղապահներն անեին, չեն արել․ ՀՀ նախագահը՝ Փառուխ ներխուժման մասին

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուսաստանի հայերի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, խոսելով Փառուխի դեպքերի մասին, հայտարարել է, որ  մինչև հիմա դեռևս չպարզաբանված պայմաններում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել, հետո հետ նահանջեցին, բայց դեռևս մի որոշակի տարածքում գտնվում են։

Նախագահն ասաց, որ ինքն էլ է մասնակից եղել թեմայի վերաբերյալ քննարկումներին, հայկական կողմը շատ կոշտ դիրքորոշում է ցուցաբերել, ինչի արդյունքում ռուսական կողմն ընդունել է, որ բացթողում կա․ «Հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար, թե պատճառն ինչ է։ Բայց իրենք ընդունեցին, որ իրականում իրենց պարտավորությունը չեն կատարել։ Դա հրապարակավ պետք չէր ասել ու պետք էլ չի ասել։ Մենք դրա կարիքը չունենք, ուղղակի ներքին պայմանավորվածությունների շրջանակում է այդ քննարկումը եղել, ու իրենք ընդունել են, որ իսկապես ինչը, որ պետք է խաղաղապահներն անեին, չեն արել»։

Ստացվում է, որ մի կողմից Խաչատուրյանը հրապարակայնացնում է ներքին խոսակցության ժամանակ ասվածը, մյուս կողմից ասում է, որ պետք չէր այդ մասին հրապարակավ հայտարարել։