Ջրասուզակները մոտակա օրերին կվերսկսեն անհետացած ինքնաթիռի որոնումները, որի մեջ գտնվում էր «Քարդիֆի» նորեկը` Էմիլիանո Սալան: Այս մասին գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական ակումբի իր նախկին թիմակիցներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս:
Սակայն անհայտ պատճառներով թռիչքից մեկ ժամ անց ինքնաթիռն անհետացել է: Հիշեցնենք, որ ինքնաթիռում են եղել միայն ֆուտբոլիստն ու օդաչուն:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ դադարեցնում է որոնողական աշխատանքները: Ոստիկանության անձնակազմը կարծում է, որ ֆուտբոլիստին և օդաչուին գրեթե անհնար է գտնել:
Դրանից հետո Սալայի ընտանիքը շուրջ 300 հազար եվրո էր հավաքել անհետացած ինքնաթիռի որոնումները շարունակելու համար:
0Comments