Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան է որոշելու, թե երբ համաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններին և ինչ պայմաններով կվերականգնի խաղաղությունը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ համատեղ ճեպազրույցում։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան որոշի իր ճակատագիրը: Եվ հենց Ուկրաինան է որոշելու, թե որ պահին կդադարեցնի պատերազմը, որ պահին կնստի բանակցությունների սեղանի շուրջ», – ընդգծել է Մակրոնը:
0Comments