Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Այս մասին Ռոտենբերգը հայտնել է «Վերելք»-ին։

«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,-ասել է Նատալյա Ռոտենբերգը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին Տիգրան Արզաքանցյանը կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ հիմնել է «Հայրենիքի ուժ» կուսակցությունը։