Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հրապարակել է հունիսի 15-ի ամփոփագիրը, որտեղ նշվում է, որ վերջին օրերին ռուսական զորքերը շարունակել են կենտրոնանալ պաշտպանական գործողությունների վրա՝ Ուկրաինայի հարավում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հնարավոր հակահարվածներին նախապատրաստվելու համար, հայտնում են Լրագիրը և BBC-ն:
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են դժվարություններ ունենալ օկուպացված տարածքներում իրենց ծրագրերն իրականացնելու հարցում։ Այսպես, հունիսի 9-ին և 11-ին Մարիուպոլում ուկրաինացի պարտիզանները հետապնդել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։
Օկուպացված Բերդյանսկում դպրոցների վերաբացումը դժվարացնում է ուկրաինացի ուսուցիչների դիմադրությունը, ովքեր հրաժարվում են դասավանդել ռուսերեն ծրագրերով։
Նմանատիպ ուկրաինամետ գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն խաթարել օկուպացված տարածքների նկատմամբ լայնածավալ վարչական վերահսկողություն հաստատելու և Ռուսաստանին բռնակցելու ծրագրերը:
0Comments