Արևմտյան գործընկերները Ուկրաինային մատակարարել են խոստացված սպառազինության միայն 10%-ը, որը Կիևը խնդրել էր Մոսկվայի հետ ռազմական հավասարության հասնելու համար, հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Որքան էլ Ուկրաինան ջանք թափի, որքան էլ պրոֆեսիոնալ լինի մեր բանակը, մենք չենք կարողանա հաղթել այս պատերազմում առանց գործընկերների օգնության […] Մենք ստացել ենք պահանջված զենքի մոտ 10%-ը»,- վստահեցնում է Մալյարը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքը պետք է արագացնի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը, քանի որ ուշացման յուրաքանչյուր օր նշանակում է «ուկրաինացի զինվորների, ուկրաինացի քաղաքացիների, քաղաքացիական բնակչության կյանք, ավերված քաղաքներ, օկուպացված տարածքներ»։
0Comments