Իրանի արտաքին գործերի տնտեսական հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին հաղորդել է, որ իշխանությունները կարող են չեղարկել վիզաները ռուսաստանցի գործարարների համար, գրում է Mehr News-ը։
Նա Ռուսաստանի հետ Իրանի հարաբերություններն անվանել է ռազմավարական նշանակության՝ նշելով վերջին ամիսների ընթացքում գրանցված առաջընթացը։ Նրա խոսքով, էներգետիկան, առևտուրը և տարանցումը Ռուսաստանի և Իրանի համար կարևորագույն թեմաներ են, որոնք պահանջում են համագործակցություն պատասխանատու գերատեսչությունների և հաստատությունների մակարդակով։
Իրանի իշխանությունները կարծում են, որ վիզաների չեղարկման որոշումը կխթանի ներդրումների հոսքը երկրի տնտեսություն։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը շարունակում են համագործակցությունը՝ չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։
0Comments