Էսօր սիրիական Թել Ռաֆյաթում բնակիչները քարկոծել են ռուսական շարասյունը: Սա պայմանավորված էր նրանով, որ ռուսները դուրս են գալիս քաղաքից, որպեսզի այն զբաղեցնեն հարձակմանը պատրաստվող թուրքերը: Սիրիացիք, քանի որ նոր են սկսել Մոսկվայի հետ սերտորեն շփվել, էս կարգի ստորությունները ծանր են տանում:
Իսկ Էրդողանը նույն պահին հանդիպում էր թուրք երիտասարդների հետ, որտեղ ասել է հետևյալը՝ «Երբ մենք Հունաստանին հարցնում ենք` ինչի՞ համար են նրանք ամերիկյան բազաներ ստեղծում, նրանք պատասխանում են, որ դա իբր թե Ռուսաստանի դեմ է արվում: Սակայն Ուկրաինային նրանք չեն օգնում: Նրանց խոսքերը ամբողջովին սուտ են: Արևմուտքին չի կարելի վստահել, մասնավորապես, երբ խոսքը քաղաքականության մասին է:»
Էրդողանի հետ դժվար է չհամաձայնվել: Արևմուտքը ակնհայտորեն պլանավորում ա սցենարներ, որոնցից մեկի համաձայն Էգեյան ծովում` թուրք-հունական, իսկ Սիրիայում թուրք-իրանական բախումներ պիտի լինեն: Այս ամենը մեզ ա վերաբերվում շատ ուղղակիորեն, սակայն, չգիտես ինչու, մեր փորձագետների բանակը լռում է...
0Comments