Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Մանրամասներ
ա

Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող կորպորացիան։

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։