Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Ուոլեսի այցի մասին նախապես չի հայտարարվել, գրում են Լրագիրը և BBC-ն։
«Զենք, ֆինանսներ, պատժամիջոցներ․ երեք բան, որոնցում Միացյալ Թագավորությունը ցույց է տալիս իր առաջնորդությունը Ուկրաինային աջակցելու հարցում: Մենք գնահատում ենք իրական համագործակցությունը, երբ խոսքը և շփումը անընդհատ վերածվում են գործի: Ես շնորհակալ եմ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին և նրա թիմին այս այցի համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիային, կառավարությանը և վարչապետին օգնության համար»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը Telegram-ում՝ հրապարակելով Ուոլեսի հետ տեսանյութը։
Թե կոնկրետ ինչ են քննարկել Ուոլեսն ու Զելենսկին, դեռևս հայտնի չէ։ Ինքնահռչակ Դոնբասի դատարանը նախօրեին Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու և մեկ մարոկկացու, որոնք կռվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, մահապատժի է դատապարտել։
Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ չեն բանակցելու նրանց ազատ արձակման մասին ռուսական կողմի հետ, սակայն մտադիր են քննարկել նրանց ճակատագիրը Ուկրաինայի հետ։
0Comments