Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը

Պիտի փաստորեն մարզը հարմարեցնե՞ն կոկորդիլոսներին, թե՞ գետերում պիտի լողան:

Արարատի մարզպետի անդորրությանը նախանձել կարելի է։ «40 հազար հա կաթիլային ունի», հիմա կոկորդիլոսի բիզնես է պատրաստվում դնել, ... մենակ թե կոկորդիլոսի ձվից թե ինչ դուրս կգա՝ չէին կարողանում որոշել։

Արդեն, պարզվում է հարցը պարզել են։

Ու ինչ։ Մարզում, որտեղ արգելոցներ են, հնավայրեր, հուշարձաններ, պիտի վխտան կոկորդիլոսնե՞ր։ Մարզի զարգացման ծրագիր այնքան չկա, որ մի բիզնեսմենի կոկորդիլոսների կաշվի՞ հույսով է մարզպետը։ Ով է այս մարդուն վստահել մի մարզ, որտեղ Խոսրովի արգելոցն է, որը սահմանակից է Նախիջևանին, որտեղով անցնում են Արաքսն ու  մեծ նշանակության այլ գետեր ևս՝ Հրազդանը, Վեդին, Արազը,... Ջրամբարներ կան ու ՀԷԿ-եր։ Մարզ, որի վրա է երկրի հիմնական գյուղատնտեսական հույսը... որոշում է կոկորդիլոս բազմացնել Տանզանիայի ոմն կոկորդիլոսասիրահարի քմհաճույքով։

Ընդ որում՝ պիտի փաստորեն մարզը հարմարեցնե՞ն կոկորդիլոսներին, թե՞ գետերում պիտի լողան։

Ով է ընտրել այդ երիտասարդին, որ հա-ներն անգամ չգիտի, մարզի պոտենցյալն ու խնդիրները չգիտի, վերլուծական ունակություններ չունի, զարգացման ծրագիրը տեսնոմ է իր քթից բռնած մի բիզնեսմենին հաճոյանալու մեջ միայն։ Որ հաստատ հրճվում է իր գտած «նորարությամբ», ու երևի այդ հիացմունքն է, որ պարտավորեցրել է պարգևատրել ինքն իրեն։

Սա ինչ անպատասխանատվություն է։ Սա ինչ թքած ունենալու անդուր արհեստ է։

Ասացիք, խնդացիք... հետո՞։ Էլի՞ երկրի վերածելու երկիր չունենք։

Աղբյուր` Panorama.am