Ֆրանսիայի առաջին տիկնոջ նոր ոճը ոչ միանշանակ է ընդունվել

Նա համադրել է մարզակոշիկները դասական կոստյումի հետ

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի վերջին look-ը քննարկումների առիթ է տվել, գրում է  Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 65-ամյա տիկին Մակրոնը Եգիպտոս կատարած այցի ժամանակ բիզնես ոճի մոխրագույն կոստյումը համադրել է մարզակոշիկների հետ:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինն այցելել են Եգիպտոսի հարավ, ուսումնասիրել են Ռամզես 2-րդի օրոք կառուցված և ավելի քան 3000-ամյա պատմություն ունեցող Աբու Սիմբել հնամենի տաճարը:
Ենթադրվում է, որ Մակրոնի եռօրյա այցի շրջանակում Ֆրանսիայի և Եգիպտոսի միջև կկնքվի  մոտ երեսուն պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կլինի մի քանի հարյուր միլիոն եվրո: Պայմանագրերը կվերաբերեն տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության և գյուղմթերքի ոլորտներին: