Հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է. Չավուշօղլուն հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մանրամասներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:

«Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք երկխոսությունն ու շփումները հայ համայնքի նշանավոր անդամների հետ»,-գրել է Չավուշօղլուն:

Հայտնի է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի և Սուրբ Աթոռում Մայր Աթոռի նվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ։