ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան

Մանրամասներ

1

ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամությունը ֆիքսված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ արժեքաբանական, ժողովուրդների բարեկամությամբ: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Տարակուսած ենք՝ ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը, ոնց կարող է հանդիպել մարդկանց այն խմբի հետ, ովքեր ԱԺ-ում 2021-ի նոյեմբերի 16-ի իրադաձությունների ժամանակ անհիմն հակառուսական հիստերիա էին բարձրացրել։ Ակնկալում ենք ստանալ պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փարուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ Պն հայտարարությունը առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքերը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի միակ փոքրիշատե հայամետ՝ գերիների մասին կետը վերջապես կիրականցվի Ադրբեջանի կողմից։ Նաև հույս ունենք, որ իշխանությունների ցուցակով տրված ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ կանխելու ամոթալի դիպվածը երբեք չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ Կովկասում ՌԴ-ին անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։

«Մենք անելու ենք ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո շարունակենք մնալ Ռուսաստանի ռամավարական դաշնակիցը։ Փաշինյանը չի կարող բանակցել Հայաստանի անունից, խնդրում եմ մի՛ խաբվեք նրա հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով ու ստով, Փաշինյանը բացառապես բանակցում է իր արյունոտ իշխանությունը պահելու համար»,- ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասել են ԱԳՆ շենքի մոտ և իրականացրել բողոքի ակցիա։ Նշենք, որ  Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։