Այժմ մեզ սթայեր (դիմացկուն) մարդիկ են պետք. Արեստովիչ

Մանրամասներ
ա

Ուկրաինական բանակում պառակտում է սկսվել: Այս մասին ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ զրույցում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Առույգ կարգախոսների ժամանակն անցել է: Մենք կարող ենք երկար հակահարձակման սպասել: Մենք կարող ենք նաեւ երկար սպասել ճակատի կայունացմանը։ Հիմա բանակում պառակտում է սկսվել, ավելի ճիշտ՝ ոչ թե պառակտում, այլ մարդկանց բաժանում նրանց, ով բարոյապես փշրվել եւ չի տիրապետում իրավիճակին, եւ նրանց, ով պատրաստ է պայքարել մինչեւ վերջ… »,- պատմել է Արեստովիչը: 

Նա նշել է, որ այժմ կանխատեսման ցանկացած փորձ օդում կախված է մնում, քանի որ «մենք չգիտենք գործընկերներից ռազմական օգնության իրական տեմպերը, նոմենկլատուրան եւ ծավալը»։ «Այժմ մեզ սթայեր (դիմացկուն) մարդիկ են պետք, ովքեր կարող են հավասարաչափ եւ երկար վազել մարաթոնյան մրցավազքում»,- ասել է նա: