Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանել Աֆրիկայում պատերազմներից խուսափելու համար

Մանրամասներ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն կոչ Է արել՝ որքան կարելի Է ավելի արագ հացահատիկ արտահանել Ուկրաինայից Աֆրիկայում նոր պատերազմներ եւ պետական հեղաշրջումներ թույլ չտալու համար: Նրա խոսքը մեջբերում Է ANSA գործակալությունը:

Նա նշել Է, որ իրադրությունն Աֆրիկայում կարող Է կտրուկ վատթարանալ համաշխարհային պարենային ճգնաժամի ֆոնին:

«Եթե մենք չարտահանենք հացահատիկ, մենք նոր պատերազմներ կունենանք Աֆրիկայում, նոր պետական հեղաշրջումներ, ահաբեկչության նոր դրսեւորումներ եւ հսկայական միգրացիոն հոսք Աֆրիկայից Եվրոպա: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-դի Մայոյին մեջբերում Է Life-ը:

Ավելի վաղ Sputnik ռադիոն պատմել Է, թե ինչպես Է ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել Ուկրաինայի գյուղատնտեսության «ոչնչացման» մեջ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: