Թուրքիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Ալեքսեյ Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներում սպասող առեւտրային չոր բեռնատար նավերի՝ Թուրքիա անվտանգ անցման ապահովման հետ կապված հարցեր:
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ կողմերը քննարկել են թուրքական ռազմաօդային ուժերի A400M ռազմատրանսպորտային երկու ինքնաթիռների մեկնման հետ կապված իրավիճակը, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում էին Կիեւի Բորիսպիլի օդանավակայանում։
0Comments