Հենց Մոսկվան է ասում, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ու հիմա նույն Լավրովը պիտի Երևան գա ու բնական է` ոչ մեկ, ոչ մի «ակցիա» չի իրականացնելու․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մի փոքրիկ դրվագ, որ էլ ավելի լավ պատկերացնեք` ինչ կրկեսում ենք: Ուրեմն Հայաստան է գալիս Մոնտենեգրոյի նախագահը, և մեր հույժ հայրենասեր փրկիչները, էդ մարդու կորտեժի հետևից ընկած, ամեն տեղ հիստերիկանում են: Սա իհարկե ոչ Հայաստանի ոչ էլ առավել ևս Արցախի հետ որևէ կապ չուներ, ինչպես և սրանց արած բոլոր քայլերը:

Օրերս կայանալիք Լավրովի այցը Սերբիա չեղարկվում է, քանի որ Մոնտենեգրոն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ռուսները շաբաթներով ամեն ձև փորձում էին շորթել մուտքի թույլտվությունը, բայց տապալվեցին:

Հիմա նույն Լավրովը պիտի Երևան գա ու բնական է` ոչ մեկ, ոչ մի «ակցիա» չի իրականացնելու էդ առիթով: Թեպետ ոչ թե Մոնտենեգրոն էր Ադրբեջանի զենքի (այդ թվում, ըստ ամենայնի, սպիտակ ֆոսֆորի) 70%-ը մատակարարել, իսկ մեզ նույնիսկ մեր գնած ՀՕՊ-ը չտվել, այլ` Ռուսաստանը: Հենց մոսկովյան ակադեմիաներում են սովորել մեր ՊՆ-ի ու ԱԱԾ-ի բոլոր բարձրագույն սպաները, ոչ թե Պոդգորիցայում: Վերջիվերջո հենց Մոսկվան է ասում, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և որ կարգավիճակի հարցը քննարկելու կարիք չկա, իսկ ԵՄ-ը ասում է՝ կա:

Մեր պուտանկեքն աշխարհի ամենահավատարիմ պուտանկեքն են: Ոչ մի պուտանկա իր սուտինյորին տենց չի պաշտում, ոնց պաշտում են մեր «փրկիչները»:

Արթուր Դանիելյան