Ուկրաինային զայրացրել է Ռուսաստանին «չնվաստացնելու» Մակրոնի կոչը

Մանրամասներ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանին «չի կարելի նվաստացնել»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի «պատմական սխալին»։

Այս առնչությամբ Կուլեբան Թվիթերում գրել է, որ դաշնակիցները պետք է «ավելի լավ կենտրոնանան այն ուղղությամբ, թե ինչպես Ռուսաստանին տեղը դնեն», քանի որ «նա ինքն է իրեն նվաստացնում»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ «Ռուսաստանին չնվաստացնելու կոչերը կարող են ընդամենը նվաստացնել Ֆրանսիային եւ ցանկացած այլ երկրի, որը հանդես կգա նման կոչով»։