Փորձելու են ձերբակալել ընդդիմության լիդերներին. Քրեական գործ կա հարուցված. Վանեցյան

Մանրամասներ

Ես գիտեմ, որ երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի հարուցման որոշումը ես տեսել եմ, որովհետև այսօր որոշակի գործողություններ են արել տարբեր տեղերում, տարել են տարբեր տեսախցիկների ձայնագրություններ։ Ինձ հասանելի է եղել այդ քրեական գործ հարուցելու որոշումը։ Այս մասին քիչ առաջ, Հրապարակի փոխանցմամբ, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եթե կարդում ես այդ որոշումը, տեսնում ես, որ որևէ անուն չկա, բայց տեսնում ես, որ ամեն ինչ իշխանությունները անելու են, որ այս շարժման առաջնորդներին փորձեն մեկուսացնել ու ձերբակալեն։ Անձամբ ես, այո, հենց այդ տպավորությունը ունեմ, բայց դա մեզ ոչ վախեցնելու է, ոչ էլ, որովհետև իրականում մենք դուրս ենք եկել մեր հայրենիքի համար պայքարի ու պատրաստ ենք նաև ամեն ինչի հանուն այդ պայքարի։ Ես կարող եմ նաև իմ ընկերների անունից ասել, որ մենք պատրաստ ենք նաև զոհվել հանուն մեր հայրենիքի»,- հավելեց Վանեցյանը։