Խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը․ Պիկեն ու Շակիրան հաստատել են բաժանման մասին լուրը և տարածել հայտարարություն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել են իրենց բաժանման մասին լուրը։ «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն իրավիճակն ըմբռնելու համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Պիկեն և Շակիրան միասին էին 2011–ից, ունեն երկու երեխա։