Քար նետող քաղաքացին սադրիչ էր, մինչև հիմա չի հայտնաբերվել և ձերբակալվել․ Վանեցյան

Մանրամասներ

«Ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել, կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Ընդ որում, հատուկ միջոցներն օգտագործվել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք տեսանք նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։ Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ»,-ասաց Վանեցյանը։