Բուքինգհեմյան պալատը Լոնդոն մեկնած Քիմ Քարդաշյանին թույլ չի տվել մասնակցել թագուհու գահակալման 70-ամյակի խնջույքին

Մանրամասներ
ա

Այս օրերին երիտասարդ ընկերոջ հետ Լոնդոնում գտնվող Քիմ Քարդաշյանը ցանկացել է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի խնջույքին, որը պետք է կայանա շաբաթ՝ պալատում, գրում են Թերթը և Daily Mail-ը:

Պարբերականը նկատում է, որ չնայած հեռուստաաստղը ջանք չի խնայել նպատակին հասնելու համար, սակայն Բուքինգհեմյան պալատը վճռական է եղել: Քաջտեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ անձնական ներկայացուցիչների միջոցով խնջույքի տոմս չստանալուց հետո, այժմ Քարդաշյանը փորձում է այլ տարբերակներով տոմսեր գտնել՝ ընդգծելով, որ դեմ չէ նույնիսկ, եթե դրանք VIP չլինեն:

«Քիմը հազվադեպ է մերժում ստանում որևէ միջոցառմանը մասնակցելու համար, ուստի սա բավականին զարմանալի է, հատկապես, որ նա հաճախ չի այցելում Մեծ Բրիտանիա: Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում էին լինել այս հատուկ տոնակատարության մի մասը», - ասել են ներկայացուցիչները: