Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը

Մանրամասներ

Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ) Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Milliyet-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ապագայում Ռուսաստանից գազի վրա եվրոպական էմբարգոյի սահմանման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։

«Անկարայում երեք տարի անց՝ մայիսի 31-ին կայացել է Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ քաղաքական երկխոսության հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի, երբ հանդիպմանը քննարկվել է այն հարցը, որ Եվրոպան բանակցում է Ադրբեջանից եւ Թուրքմենստանից գազի մատակարարման շուրջ՝ իր էներգետիկ կարիքները բավարարելու համար, թուրքական պատվիրակությունը հիշեցրել է, որ գազը պետք է անցնի Հարավային գազային միջանցքով»,- գրում է թերթը։