Apple-ը ներկառուցված տեսախցիկով «խելացի» ժամացույց է արտոնագրել 

Մանրամասներ
ա

Apple ընկերությունն արտոնագրել է ներկառուցված տեսախցիկով ժամացույցի նախատիպը։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, հայտնում է Patently Apple-ը։

Ամերիկյան ընկերության գյուտը հայտնաբերվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի տվյալների բազայում: Դատելով պատկերներից՝ կորպորացիայի ինժեներները տեսախցիկը տեղադրել են Apple Watch-ի կողային հատվածում։

Նկարագրության համաձայն՝ այս տարբերակը կարող է օգտագործվել անմիջապես օգտատիրոջ դաստակից լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու համար։ Ավելի լավ լուսանկարներ ստանալու համար գաջեթի մեջ տեղադրվել է լուսադիոդ, որը կատարում է ֆլեշի գործառույթները։

ա