ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ապահովել ինքնապաշտպանությանն անհրաժեշտ ամեն ինչով. Բլինքեն

Մանրամասներ

Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են Կիեւին ապահովել ինքնապաշտպանությանն անհրաժեշտ ամեն ինչով, ամերիկյան ռազմական օգնության համալրումը կճշտվի մարտադաշտում իրավիճակից կախված։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պետդեպարտամենտում հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք  միջոցներ կձեռնարկենք, որպեսզի Ուկրաինան ինքնապաշտպանության միջոցներ ունենա, ինչպես նաեւ առավելագույն հնարավոր ուժեղ դիրք այդ ճանապարհի [Ռուսաստանի հետ բանակցությունների վարման] ամեն մի փուլում։ Մենք վերլուծել ենք, թե, մեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ, որպեսզի անի Ուկրաինան արդյունավետ ինքնապաշտպանության համար։ Եվ իհարկե, դա ճշտվել է ներկայիս ագրեսիայի ընթացքում, այն, ինչ անհրաժեշտ էր նրանց՝ Կիեւին սպառնացող վտանգների դեմ պայքարելու համար, շատ է տարբերվում նրանից, ինչը պետք է նրանց՝ պայքարելու համար այն բանի դեմ, ինչն այժմ տեղի է ունենում Ուկրաինայի հարավում եւ արեւելքում։ Ուստի, իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ մենք ճշտել ենք այն, ինչը մենք եւ մյուս դաշնակիցներն ու գործընկերները կտրամադրենք Ուկրաինային»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նա նկատի ուներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։