Չինաստանն Արևմուտքին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի վրա ճնշումները

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել է, թե Չինաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու՝ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների քաղաքականությանը և անհրաժեշտ է համարում դադարեցնել ճնշումը Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ։

Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն էլ հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն համագործակցությունը ոչ միայն ավանդական ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, էներգետիկա, գիտություն, տեխնոլոգիա, ավիատիեզերական ոլորտ և գյուղատնտեսություն, այլև զարգացնեն նոր ոլորտներ, ինչպիսիք են 5G-ն, արհեստական ​​բանականությունը, մեծ տվյալները, կենսաբժշկությունը, կանաչ և ցածր ածխածնային տնտեսությունը: