Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ուկրաինա է ժամանել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում, փոխանցում է Korrespondent-ը։

«Հենց նոր ժամանեցի Ուկրաինա՝ հայտնելու Ֆրանսիայի աջակցությունը ուկրաինացի ժողովրդին»,- գրել է նա։

«Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր առաջին ուղևորությունն է կատարում Ուկրաինա՝ Կիև: Այս այցով նախարարը ցանկանում է ցույց տալ Ֆրանսիայի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ և նրա լիակատար վճռականությունը՝ ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դիմաց՝ թե՛ հումանիտար, թե՛ ֆինանսական, և թե՛ պաշտպանական տեխնիկայի մատակարարման առումով»,-հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։