Ես չեմ պլանավորել որևէ պաշտոնի անցնել. Լևոն Քոչարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ես որևէ պաշտոնի չի հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պալանավորում, չեմ ուզում որևէ պաշտոնի անցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարական թիվ 3 շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է։

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, Լ. Քոչարյանը ասաց, որ դրանք մյուս տարի սեպտեմբերին և դրա վերաբերյալ քննարկում չի ունեցել ոչ ընտանիքում, ոչ էլ խմբակցության հետ։

«Հանրությունը պետք է իմանա իշխանության տարբեր կառույցների դիրքորոշումը՝ կապված Արցախի կարգավիճակի հետ, նախարարները պետք է հստակ ցույց տան՝ ընդդիմության առաջարկած փաստաթղթում Արցախը հայկական մնալու և մեր պետականությունը պահպանելու ամփոփ բոլոր սկբունքներին ու պահանջներին կետ առ կետ: Թող նախարարները ասեն՝ իրենք կիսու՞մ են այս փաստաթղթում ամփոփված կետերը, թե՞ Ոչ...ոստիկանության դիմադրության ետևում նախարարների թաքնվելը փաստացի նշանակում է մեծ հաշվով կիսել խելագարի տեսակետը, եթե համաձայն չեն թող թղթի վրա իրենց տեսակետը հայտնեն, խուսափելու տարբերակ չկա»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանի խոսքով, այս շարժման նպատակը Հայստանի ու Արցախի դեմ կործանարար փաստաթղթերի ստորագրումը կանխելն է, ուստի այս օրերին կտրուկ գործողություները պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը, մենք արկածախնդրության չենք գնում, կա  հստակ նպատակ, հստակ քայլերով գնում ենք առաջ»,- ասաց նա: