Անտոնիո Ռյուդիգերը բուժզննում է անցել «Ռեալի» համար

Մանրամասներ

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնի Ռյուդիգերը բուժզննում է անցել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» համար եւ ազատ գործակալի կարգավիճակում Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի Իսպանիա, հաղորդում է The Athletic-ը։

Արքայական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Հրաժարագինը սահմանվել է 400 միլիոն եվրո։

Անգլիայի ավարտված առաջնությունում Անտոնիո Ռյուդիգերը մասնակցել է 31 հանդիպման, խփել 3 գոլ կատարել 2 գոլային փոխանցում։