Հունիսի 1-ից կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են՝ հունիսի 1-ից բուժկենտրոնը պաշտոնապես կվերաբացվի։

«Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում մենք սպասարկելու ենք միայն ամբուլատոր հոսքը, այդ թվում՝ գործիքային հետազոտությունները՝ ամբողջ ծավալով, իսկ ստացիոնար ու շտապ և անհետաձգելի դեպքերը կսպասարկվեն հաջորդող շաբաթվանից սկսած»,- նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։