Ճապոնիան կարտահանի սեփական արտադրության սպառազինությունը 12 երկիր

Մանրամասներ

Ճապոնիայի կառավարությունը, սեփական արտադրության պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակումները թուլացնելու շրջանակում, նախատեսում է թույլատրել կործանիչների, հրթիռների և այլ սպառազինության մատակարարումն արտասահման։ Այս մասին հայտնել է Nikkei պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ առաջին փուլում թույլատրվելու է նման սպառազինության և տեխնիկայի արտահանումը 12 երկիր, այդ թվում՝ Ավստրալիա, Հնդկաստան, Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Ճապոնիայի օրենսդրության համապատասխան փոփոխությունները կարող են ընդունվել արդեն այս տարի։