Վրաց-թուրքական սահմանին «Վալե» մաքսային անցակետը փակ կլինի առնվազն մինչև ամառվա կեսը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Վրաց-թուրքական սահմանին «Վալե» մաքսային անցակետը փակ կլինի առնվազն մինչեւ ամառվա կեսը, հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Անցակետը փակ է ապրիլի 25-ից։

Որպես այլընտրանք՝ խորհուրդ է տրվում օգտագործել Կարծախի անցակետը, որն այժմ գործում է ամբողջական ծանրաբեռնվածությամբ հատուկ ռեժիմով՝ միջազգային բեռնաշրջանառության ավելացման պատճառով։

«Վրաստանի եւ Թուրքիայի մաքսային վարչությունների միջեւ սերտ շփում կա, որպեսզի նշված մաքսակետով ապրանքների ավելացված քանակի անցումն անխոչընդոտ լինի»,- նշել են ծառայությունից։