Պարարտանյութ՝ պատժամիջոցները հանելու դիմաց. Պուտինի առաջարկը Մակրոնին և Շոլցին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագսհ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Նրանք քննարկել են պարենային անվտանգության իրավիճակը աշխարհում։ Պուտինն ասել է, որ մատակարարման հետ կապված դժվարություններն առաջացել են «արևմտյան երկրների տնտեսական և ֆինանսական սխալ քաղաքականության» և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով։ «Ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարման ավելացումը կնվազեցնի նաև պարենային ապրանքների համաշխարհային շուկայում լարվածությունը, ինչը, իհարկե, կպահանջի համապատասխան պատժամիջոցների վերացում», – ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։