Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն. ԱՄՆ պետքարտուղար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում:

«Մենք հանձնառու ենք՝ խթանելու խաղաղ, ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագան Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք աջակցելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ փոխգործակցության միջոցով՝ օգնելու տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարի ուղերձում:

Բլինկենը կոչ է արել նաև իրականացնել բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ:

Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը: