Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին

Մանրամասներ

1

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է բնակչությանը զենքի վաճառքը սահմանափակելու փոխարեն զինել նաև ուսուցիչներին։

ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում հրաձգության դեպքերի հաճախակիացումն անհանգստացնում է իշխանությանը, սակայն վերջինս չի կարողանում ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Թրամփն առաջարկել է թույլատրել դպրոցի ուսուցիչներին գաղտնի զենք կրել։ Նրա կարծիքով, վերջին իրադարձություններից հետո (Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդը, որը խլել է 19 երեխայի և երկու մեծահասակի կյանք), իշխանությունները պետք է ուսուցիչներին թույլ տան զենք կրել։

«Մենք պետք է ընդլայնենք ոստիկանների ֆինանսավորումը, հավաքագրումը և վերապատրաստումը ողջ երկրում: Սա փողի հարց չէ, այլ կամքի։ Եթե ԱՄՆ-ն ունի 40 միլիարդ դոլար Ուկրաինայի համար, ապա մենք պետք է կարողանանք անել այն, ինչ անհրաժեշտ է մեր երեխաներին պաշտպանելու համար»,- ասել է Թրամփը Հրաձգային ազգային ասոցիացիայի համագումարում։