Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Աշխատանքային այցով մայիսի 27-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարարի և ՊՆ այլ ղեկավարների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ: