Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային  խումբը հանդիպումները լավ արդյունքներ է գրանցել:

«Շատ կարևորն է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել և կապը ստեղծել: