Սենց ա լինում, երբ ճանապարհ են փակում պրոֆեսիոնալները․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Միջազգային տրանսպորտային միության տվյալների համաձայն տվյալ պահին Թուրքիայից Վրաստան մտնել ցանկացող բեռնատարների քանակը հասել է 1500-ի, իսկ Վրաստանից Թուրքիա մտնելուն սպասում են 7000 ֆուռ!!! Եթե այդ մեքենաներն իրար հետևից շարվեն, կարան հանգիստ արգելափակեն Վրաստանի ողջ սևծովյան հատվածը կամ, ինչպես կասեին դասականները` պարալիզացնել/կաթվածահար անել: Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստան-Ռուսասատան սահմանին: Այս հերթերում բեռնատարները ստիպված են ընդհուպ մինչև 50 օր սպասել սահմանը հատելու իրենց հերթին: Սպասելն էլ օրեկան մոտ 200$ փող է նստում, որը վերջին հաշվով էականորեն նվազեցնում է փոխադրվող բեռների մրցունակությունը:

Այս բեռնատարների մեծ մասը Չինաստանից Եվրոպա գնացող ապրանքներով են բարձված և Ուկրաինական պատերազմից հետո նրանք ստիպված են եղել փոխել երթուղիներն ու անցնել շատ ավելի փոքր տարողունակություն ունեցող սահմանակետերով: Էլ չասեմ, որ Եվրոպա հասնելու համար Չինաստանը հիմա ստիպված է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ից ոչ շատ հեռու գտնվող Վրաստանի տարածքով անցնել: Բնական է, որ երկու երկրներն էլ հակված չեն լինելու, հակադրվելով ԱՄՆ-ի հետ, ընդլայնել իրենց սահմանակետերի տարողունակությունը Չինաստանի համար: Չինաստանի ողջ տնտեսությունը հիմնված է արտահանման վրա: Եվրոպան էլ իրենց երկրորդ խոշորագույն շուկան է ԱՄՆ-ից հետո: Շուկա, որտեղ Չինաստանը չի կարող մրցունակ լինել, եթե իր բեռները Թուրքիայում 50 օր սահմանին պիտի կանգնեն:

Այլ ճանապարհ էս պահին ուղղակի չկա, քանի որ դժվար ասենք` Իրան-Իրաք-Սիրիա երթուղին ավելի լավը լինի, քան Վրաստան-Թուրքիան: Միակ այլընտրանքը ծովն է, որը նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը մնալու է ԱՄՆ-ի վերահսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում կա ունակ աշխատուժ: Հենց որ աշխատուժը վերջանա, իսկ դա կլինի մի քանի տասնամյակից, Չինաստանին կփոխարինի Հնդկաստանը, իսկ Հնդկաստանից հետո` Նիգերիան:

Այս ամեն քաջ գիտակցելով` Չինաստանը մի տարվա պաշար է հավաքել` թե սննդամթերքի և թե այլ ռազմավարական ապրանքների, այն հույսով, որ մի երկու տարվա մեջ կլուծի իր սուվերենության խնդիրները: Հետևաբար հյուծման այս պատերազմը պետք է տևի շատ ավելի երկար, քան Չինական տնտեսությունը կարող է իրեն թույլ տալ:

Սենց ա լինում, երբ ճանապարհ են փակում պրոֆեսիոնալները:

#դիմադրություն

Արթուր Դանիելյան