Ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Այդ մասին հաղորդում Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 02:36-ին (Երեւանի ժամանակով 06:36-ին) Լոսպալոս քաղաքից (ավելի քան 17 հազար բնակչությամբ) դեպի հարավ-արեւեմուտք 36 կիլոմետր հեռավորությամբ եւ երկրի Դիլի մայրաքաղաքից (բնակչությունը՝ 150 հազար) դեպի արեւմուտք 183 կիլոմետր հեռավորությամբ: Երկրաշարժի օջախն ընկած Է շուրջ 51 կիլոմետր խորությամբ: Հնարավոր տուժածների եւ ավերածություններիխ մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: