Ի՞նչ զիջումների է պատրաստ Կիևը. ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև հակասությունները խորանում են. New York Times

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը կարծում է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություններ կան նրանց գնահատականներում, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում հակամարտությունում, և ինչ զիջումների է պատրաստ Կիևը՝ դրան վերջ տալու համար։

Պարբերականը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության վրա՝ հիշեցնելով, որ ապրիլի վերջին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարեց Ռուսաստանը թուլացած տեսնելու՝ Վաշինգտոնի ցանկության մասին։ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության ապշեցուցիչ միասնությունը վերջերս «խարխլվել է»,- գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Հունգարիայի, ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո կիրառելու դժկամությունը։ «Բացի այդ՝ եվրոպացիները չեն էլ փորձում (համենայնդեպս՝ առայժմ) դադարեցնել ռուսական գազի ներկրումը»,- հավելում է թերթը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան «անհանգստացած են հակամարտության հնարավոր երկարացմամբ» և վախենում են «սեփական տնտեսություններին հնարավոր կորուստներից»՝ Ռուսաստանին համարելով «անխուսափելի հարևան, որը չի կարող ընդմիշտ մեկուսացվել»։