Բրիտանիան առաջարկում է նոր դաշինք ստեղծել Ուկրաինայի, Թուրքիայի և Լեհաստանի միջև. Նոր մանրամասներ

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է ստեղծել ռազմաքաղաքական և տնտեսական դաշինք, որն այլընտրանք կլինի Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Ջոնսոնն առաջին անգամ իր գաղափարը հնչեցրել է ապրիլի 9-ին՝ Կիևում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ դաշինքը պետք է ներառի երկրներ, որոնք «միավորված են Բրյուսելի և Բեռլինի հանդեպ անվստահությամբ»։

Թերթը, վկայակոչելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի որոշ մասնակիցների, գրում է, որ ստեղծվելիք Եվրոպական Համագործակցության անդամներ պետք է լինեն Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, իսկ Թուրքիան հետագայում կարող է միանալ ասոցիացիային։