Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին. Լավրով

Մանրամասներ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի XXXVIII նիստին։

«Արևմուտքը մեզ տոտալ պատերազմ է հայտարարել, ամբողջ ռուսական աշխարհին, դա հիմա ոչ ոք չի թաքցնում»,- ասել է նա։

Լավրովն ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ակտիվացնում են Ռուսաստանին զսպելու ջանքերը։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի «չեղարկման» հետ կապված ներկայիս իրավիճակը դեռ երկար կպահպանվի։