ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով»,- ասաց Գասպարյանը։
«Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի կրակից առաջ Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայան 1Բ44-ի (Ուլիբկա) միջոցով ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, արևի հեռավորության ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա:
0Comments