Գողություն՝ Տրետյակովյան պատկերասրահում

Կտավը գողացել են հենց այցելուների աչքի առաջ

Տրետյակովյան պատկերասրահից գողացել են Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի: Ղրիմ» նկարը, «Լենտա.ռու»-ին հաղորդել է իրավապահ աղբյուրն մարմիններում:

Նրա խոսքերով՝ անհայտ անձը մոտեցել է կտավին, հանել այն պատից, հեռացրել շրջանակն ու անհետացել: Ականատեսները կարծել են,  որ դա արել է պատկերասրահի աշխատակիցներից մեկը, եւ միայն մի քանի րոպե անց է պարզ դարձել, որ տեղի ունեցածը գողություն է:

Միջադեպի մասին տեղեկատվությունը ստուգվում է: Տրետյակովյան պատկերասրահում խոստացել են առաջիկայում հայտարարություն անել դեպքի վեաբերյալ, սակայն առայժմ ոչինչ չեն մեկնաբանել:

Արխիպ Կուինջին բնանկարի ականավոր վարպետ է, XIX դարի ռուս նկարիչ է՝ հունական արմատներով: Նրա ստեղծագործությունը դեռեւս կենդանության օրոք կապված էր Տրետյակովյան պատկերասրահի հետ. հենց այդտեղ էին անցկացվում նրա բազմաթիվ կտավների մոնո-ցուցահանդեսները Կուինջին մահացել է 1910 թվականին: