Շառլ Միշելը Ռուսաստանին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ իշխանություններին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել։ Իր թվիթերյան միկրոբլոգի էջում նա գրել է, որ ոչ թե պատժամիջոցները, այլ Ուկրաինայում ՌԴ պատերազմն է խոչընդոտում նավագնացությանը և սպառնալիքի տակ դնում պարենային անվտանգությունը։

Ըստ նրա, ռուսական ականները և մարտական գործողությունները արգելափակել են ավելի քան քսան միլիոն տոննա ցորենի արտահանումը։

Մեզ պետք է դադարեցնել պատերազմը և վերականգնել պարենային մատակարարումների գլոբալ շղթան»,- գրել է Միշելը։

ա